Հանրագիտարան

Լիգուրյան ծով

Խորությունն ավելի քան 2,5 հազար մետր է։

Լիգուրյան ծովը գտնվում է Միջերկրական ծովի հյուսիսային մասում`     Կորսիկա, Էլբա կղզիների և Ֆրանսիայի ու Իտալիայի ափերի միջև։ Առաջացնում է Ջենովայի ծովածոցը։ Գլխավոր նավահանգիստները`   Նիցցա (Ֆրանսիա), Ջենովա, Լիվոռնո, Սպեցիա (Իտալիա)։

 

Անվանումը առաջացել է մ.թ.ա. 1-ին հազարամյակում այդ ծովի հյուսիսային ծովեզերքին ապրող ցեղերին տրվող լիգուրներ հավաքական անունից։
 
Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: